Մայա Սանդուն ասում է, որ կաջակցի Մոլդովայի միավորմանը Ռումինիայի հետ. «Մոլդովայի նման փոքր երկրի համար ավելի ու ավելի դժվար է դառնում գոյատևել որպես ինքնիշխան պետություն»
Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն ասում է, որ կաջակցի երկրի միավորմանը Ռումինիայի հետ։ Մայա Սանդուն հայտարարությունն արել է The Rest Is Politics փոդքասթի ժամանակ։
Սանդուն ասել է, որ կաջակցի այս հարցի շուրջ հանրաքվեի անցկացմանը, քանի որ իր երկրի համար ավելի ու ավելի դժվար է դառնում ինքնուրույն գոյատևելը։
«Եթե հանրաքվե լիներ, ես կքվեարկեի Ռումինիայի հետ միավորման օգտին։ Նայեք, թե ինչ է կատարվում Մոլդովայի շուրջ։ Նայեք, թե ինչ է կատարվում աշխարհում։ Մոլդովայի նման փոքր երկրի համար ավելի ու ավելի դժվար է դառնում գոյատևել որպես ժողովրդավարական, ինքնիշխան երկիր և, իհարկե, դիմադրել Ռուսաստանին», – նշել է Սանդուն։
Հիշեցնեմ, որ Մոլդովան Ռումինիայի մաս է կազմել 1918-ից 1940 թվականներին։