Մայա Ցքիտիշվիլին հանդիպել է Ուկրաինայի վարչապետին
Մայա Ցքիտիշվիլին հանդիպել է Ուկրաինայի վարչապետին

Վրաստանի վարչապետ, շրջանային զարգացման և ենթակառուցվածքի նախարար Մայա Ցքիտիշվիլին Լոնդոնում, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (EBRD) արևելյան գործընկերության ներդրումային գագաթնաժողովի շրջանակներում հանդիպել է Ուկրաինայի վարչապետ Ալեքսի Գոնչարուկին:

Զրույցի ժամանակ ընդգծվել է երկկողմ համագործակցության ակտիվացումը, այդ թվում՝ տնտեսական, տրանսպորտի և լոջիստիկայի ոլորտներում: Նշվել են նաև երկկողմ առևտրի աճի տեսանկյունից առկա հնարավորությունները և այս ուղղությամբ կոնկրետ քայլեր ձեռնարկելու կարևորությունը:

Կողմերը քննարկել են երկու երկրների բիզնեսների միջև հաղորդակցության արդյունավետության ավելացման անհրաժեշտությունը:

Հանդիպմանը խոսքը վերաբերել է նաև եվրոպական ինտեգրման ճանապարհին Վրաստանի արդյունավետ փորձի հաղորդմանը և այդ ուղղությամբ իրականացված բարեփոխումներին: