Մախաչկալայի գազալցակայանում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով զոհվել է 12, վիրավորվել՝ 56 մարդ
Մախաչկալայի գազալցակայանում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով զոհվել է 12, վիրավորվել՝ 56 մարդ

Ռուսաստանում, Դաղստանի Հանրապետության մայրաքաղաք Մախաչկալայում բենզալցակայանում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով, վերջին տվյալներով, մահացել է 12 մարդ, այդ թվում՝ երկու երեխա։ Տեղեկությունը տարածում են ռուսական լրատվամիջոցները։

Սեփական տեղեկություններով՝ վերջին տվյալներով տուժել է 56 մարդ։

«Ըստ ներկայիս տվյալների՝ Մախաչկալայի գազալցակայանում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով զոհվել է 12 մարդ, այդ թվում՝ երկու երեխա, 56-ը՝ վիրավորվել», – ասվում է հաղորդագրության մեջ։

Թե որն է պայթյունի պատճառը, հայտնի չէ։