Մախաչկալայի գազալցակայանում տեղի ունեցած պայթյունի և հրդեհի զոհերի թիվը հասել է 35-ի
Մախաչկալայի գազալցակայանում տեղի ունեցած պայթյունի և հրդեհի զոհերի թիվը հասել է 35-ի

Մախաչկալայի գազալցակայանում տեղի ունեցած պայթյունի և հրդեհի հետևանքով զոհերի թիվը հասել է 35-ի։ Մահացածների թվում առնվազն երեք երեխա կա։

Տարբեր տեղեկությունների համաձայն՝ վիրավորների թիվն անցնում է 100-ը։ Դեպքի վայրում շարունակում են աշխատել փրկարարները։

Ըստ նախնական վարկածի՝ պայթյունը տեղի է ունեցել ավտոտեխսպասարկման շենքում, որը գտնվում էր գազալցակայանի մոտ։ Այնուհետ կրակը տարածվել է հենց կայանի վրա։ Պայթյունի ստույգ պատճառը դեռևս հայտնի չէ։ Միջադեպի պատճառով օգոստոսի 15-ը Դաղստանի Հանրապետությունում հայտարարվել է սգո օր։