Մատեուշ Մորավիեցկի. ԵՄ-ում մենք գործ ունենք ֆորմալ ժողովրդավարության, դե ֆակտո օլիգարխիայի հետ, որտեղ իշխանությունն ավելի ուժեղների ձեռքում է
Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավիեցկին պնդում է, որ Եվրամիությունը միայն անունով է ժողովրդավարական, մինչդեռ իրականում իշխանությունը տիրապետում են Գերմանիան և Ֆրանսիան։ Տեղեկությունը տարածում է «Deutsche Welle»-ն։
«Թղթի վրա բոլոր անդամ երկրները հավասար են։ Բայց քաղաքական իրականությունը ցույց է տալիս, որ գերիշխող է գերմանական և ֆրանսիական ձայների կշիռը։ Մենք գործ ունենք ֆորմալ ժողովրդավարության, դե ֆակտո օլիգարխիայի հետ, որտեղ իշխանությունն ավելի ուժեղների ձեռքում է»,- ասել է Լեհաստանի վարչապետը։
Մորավեցկին ասել է, որ Եվրամիությունում իմպերիալիզմի դեմ պետք է պայքարել այնպես, ինչպես դա անհրաժեշտ էր ռուսական իմպերիալիզմի ժամանակ։
«Եվրամիության ուղղությունն ու առաջնահերթությունները պետք է որոշեն անդամ երկրները, այլ ոչ թե Եվրամիության ինստիտուտները»,- ասել է Մորավեցկին։
Ըստ նրա՝ համագործակցության հիմքը պետք է լինի կոնսենսուսի որոնումը, ոչ թե հզորների գերակայությունը։