Մասուդ Փեզեշքիան․ Սա պատմական փաստաթուղթ է և ուղերձ հզոր Իրանից, խաղաղությունը կհաստատվի փոխադարձ հարգանքի միջոցով
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարում է, որ ԱՄՆ-ի հետ համաձայնագիրը «պատմական» է։
«Սա պատմական փաստաթուղթ է և ուղերձ հզոր Իրանից. խաղաղությունը ձեռք կբերվի երկկողմ հարգանքով։ Իրանի Իսլամական Հանրապետությունը միշտ եղել է հավատարիմ և անսասան համաշխարհային խաղաղությանը՝ պահպանելով արժանապատվությունն ու անկախությունը, ինչպես նաև առաջընթացի և տարածաշրջանային համագործակցության նկատմամբ»,- գրում է Փեզեշքիանը։
Իրանի նախագահը նաև հրապարակել է փաստաթղթի լուսանկարը, որի վրա իր և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ստորագրություններն են։