Մասուդ Ֆեզեշկիան – Թշնամին չի կարողանա ոչնչացնել Իրանը և նրա ժողովրդին ահաբեկչության միջոցով, յուրաքանչյուր հարձակումից հետո կլինեն այլ հերոսներ, որոնք կբարձրացնեն դրոշը և կշարունակեն ճանապարհը
Իրանի նախագահ Մասուդ Ֆեզեշկիանը կոչ է արել բոլոր իրանցիներին միավորվել, ուժ ցուցաբերել և դիմադրել Իրանի դեմ ուղղված հանցավոր ագրեսիային։
Իրանի խորհրդարանի նիստում ելույթ ունենալով՝ Ֆեզեշկիանն ասել է, որ Իրանը հնարավորություն է տվել դիվանագիտությանը և հարթել բանակցությունների և երկխոսության ճանապարհը։
«Թշնամին չի կարողանա ոչնչացնել Իրանը և նրա ժողովրդին սպանությունների և ահաբեկչության միջոցով։ Յուրաքանչյուր թիրախային հարձակումից հետո հարյուրավոր այլ հերոսներ կբարձրանան և կշարունակեն իրենց ճանապարհը», – ասել է Ֆեզեշկիանը։
Իրանի նախագահը նշել է, որ իր երկիրը չի ձգտում ունենալ միջուկային զենք, բայց իրավունք ունի օգտագործել միջուկային էներգիան և անցկացնել հետազոտություններ, որոնք օգուտ կբերեն Իրանի ժողովրդին։