Մասուդ Ֆեզեշկիան – Իրանը չի ցանկանում սրել պատերազմը Իսրայելի հետ, բայց համաչափ կպատասխանի ցանկացած հարձակման
Իրանը չի ցանկանում ընդլայնել պատերազմը Իսրայելի հետ, բայց համաչափ կպատասխանի ցանկացած հարձակման, ասել է Իրանի նախագահ Մասուդ Ֆեզեշկիանը։
Ինչպես գրում է «Սի Էն Էն»-ը՝ հղում անելով իրանական լրատվամիջոցներին, Ֆեզեշկիանը այս հայտարարությունն արել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հեռախոսազրույցի ժամանակ։
Իրանի նախագահի խոսքով՝ Իսրայելի ագրեսիան Իրանում սպանել է քաղաքացիական անձանց, գիտնականների և ռազմական ղեկավարների։
«Իրանը չի սկսել այս պատերազմը, բայց համաչափ կպատասխանի հարձակումներին», – ասել է Ֆեզեշկիանը։
Բացի այդ, Իրանի նախագահը նշել է, որ Իրանի մասնակցությունը ԱՄՆ-ի հետ միջուկային բանակցություններին «կախված է միայն սիոնիստական ռեժիմի կողմից հարձակումների դադարեցումից»։
Լրատվամիջոցների հաղորդագրությունների համաձայն՝ Էրդողանը Ֆեզեշկիանին ասել է, որ Թուրքիան պատրաստ է «խաղալ միջնորդի դեր՝ հակամարտության լիցքաթափմանը և միջուկային բանակցություններին վերադառնալուն նպաստելու համար»։