Մասուդ Ֆեզեշքիան – Իրանը հետ չի կանգնի միջուկային ձեռքբերումներից կամ փոխզիջումներից
Իրանը հետ չի կանգնի կամ փոխզիջման չի գնա իր միջուկային ձեռքբերումների հարցում, հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Ֆեզեշքիանը Միջուկային տեխնոլոգիաների ազգային օրվան նվիրված արարողության ժամանակ։
Մասուդ Ֆեզեշքիանի խոսքով, որքան շատ լինեն ԱՄՆ-ի կողմից սպառնալիքները, այնքան Իրանը կուժեղանա։
Մասուդ Ֆեզեշքիանը նաև կրկնել է, որ Թեհրանը չի ձգտում միջուկային ռումբեր ստեղծել։
«Մենք խաղաղություն և անվտանգություն ենք փնտրում և բաց ենք երկխոսության համար, բայց հիմնված արժանապատվության և հպարտության վրա: Մենք երբեք թույլ չենք տա, որ որևէ մեկը մեզ հետ պահի մեզ մտածելուց կամ հետ կանգնեցնի մեզ նորարար և ստեղծագործ լինելուց: Արևմուտքն ասում է, որ Իրանը ցանկանում է միջուկային ռումբեր արտադրել, հարյուր անգամ և հազար անգամ կարող եք ստուգել, բայց իմացեք, որ մեզ անհրաժեշտ է միջուկային գիտություն և միջուկային էներգիա բոլոր ոլորտներում, մենք պատերազմի չենք ձգտում, բայց մեր սիրելի ժողովրդի ստեղծած գիտելիքով և ուժով մենք ամուր ենք կանգնելու ցանկացած ագրեսիայի դեմ»,- ասել է Մասուդ Ֆեզեշքիանը։