«Մաստերշեֆ»-ի ութերորդ եթերաշրջանի հաղթող է դարձել Նինո Վարշանիձեն
«Մաստերշեֆ»-ի ութերորդ եթերաշրջանի հաղթող է դարձել Նինո Վարշանիձեն

Հայտնի է Վրաստանի Առաջին ալիքի «Մաստերշեֆ» խոհարարական մեգաշոուի ութերորդ եթերաշրջանի հաղթողը։ Նինո Վարշանիձեն նվաճել է երկրի լավագույն խոհարարի կոչումը։

Հաղթողը հայտնի դարձավ այսօրվա եզրափակիչ շոուի ժամանակ:

«Մաստերշեֆ»-ի կոչման համար պայքարել են նաև Լուկա Թոդուան ու Նիկուշա Մանագաձեն։

Վրացական հեռուստատեսության միակ արտոնագրված միջազգային խոհարարական «Մաստերշեֆ» մեգաշոուի ութերորդ եթերաշրջանը Վրաստանի առաջին ալիքով սկսվել է սեպտեմբերի 25-ին: