Մասնավորեցման կապակցությամբ պետությունը լավ տեսլական ունի, որին ողջունում ենք. Սոսո Փխակաձե
Պետությունը լավ տեսլական ունի մասնավորեցման վերաբերյալ, և մենք դա ողջունում ենք, – այս մասին Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ հանդիպումից հետո, հայտարարել է Վրաստանի գործարարների ասոցիացիայի նախագահ, Սոսո Փխակաձեն:
Ըստ նրա, բոլոր ակտիվները, որոնք ռազմավարական նշանակություն չունեն, պետք է արագ փոխանցվեն մասնավոր հատվածին:
«Եթե նայենք աշխարհի մի շարք երկրների տնտեսական պատմությանը, կտեսնենք, որ պետությունն ամեն տեղ շատ վատ ներդրող է: Ուստի բոլոր ակտիվները, որոնք ռազմավարական նշանակություն չունեն, մնացած բոլոր ակտիվները, եթե ինչ-որ բան դեռ պետության ձեռքում է, պետք է շատ արագ տեղափոխվեն մասնավոր հատված», – ասել է Սոսո Փխակաձեն:
Կառավարության վարչակազմում վարչապետը հանդիպել է բիզնես ասոցիացիայի անդամների հետ: