Մասնավոր բանկերից քաղաքացիների համար վարկեր տալու վրա սահմանափակումները գործելու են այսօրվանից
Սպառողների հետաքրքրությունների պաշտպանության և մասնավոր բանկերում առողջ վարկային «պորտֆելի» աջակցության նպատակների համար, Վրաստանի ազգային բանկի նախագահի հրամանով, փոփոխություններ են մտցվել «մասնավոր բանկերում վարկերի կոնցետրացիայի և խոշոր ռիսկերի մասին» դրույթում,-այս մասին լրատվությունը տարածել է ազգային բանկը:
Ազգային բանկի լրատվությամբ, փոփոխություններով 2018 թվականի մայիսի 7-ից մասնավոր բանկերի համար սահմանափակվում է սպառողներին վարկ տրամադրել, առանց լիիրավ վճարելու կարողությունը ստուգելու:
Նշված սահմանափակումները չեն վերաբերում թանկարժեք քարերով և մետաղով կամ անշարժ գույքով ապահովված վարկերին:
Ինչպես ազգային բանկից հայտնել են առաջին ալիքին, փոփոխությունները վերաբերում են միայն մասնավոր բանկերին, սակայն աշխատանքները այդ ուղղությամբ շարունակվում են և նման սահմանափակումները կտարածվեն այլ ֆինանսական ինստիտուտների վրա:
Հեղինակ -
Edgar Barsegyan