Մարզչի կորոնավիրուսով վարակվելու պատճառով Լանչխութիի «Գուրիա» ֆուտբոլային ակումբը կանցնի կարանտին
Լանչխութիի «Գուրիա» ֆուտբոլային ակումբն անցնում է կարանտին: Դրա պատճառ է դարձել ակումբի մարզիչներից մեկի կորոնավիրուսով վարակվելը:
Տեղեկությունը հաստատում է ակումբի սպորտային տնօրեն Գիգա Սուրմավան:
«Անցնում ենք 12-օրյա կարանտին: Մեր մարզիչներից մեկն այս երեկոյան ստացել է հետազոտության պատասխանը և այն դրական է: Մինչ այդ կորոնավիրուս էր ախտորոշվել նրա ընտանիքի անդամի մոտ: Սպասում ենք տրանսպորտին: Ինչպես ասացին, կարանտին կանցնենք Շեկվեթիլիի հյուրանոցներից մեկում»,- հայտարարել է Լանչխութիի «Գուրիա» ֆուտբոլային ակումբի սպորտային տնօրենը: