Մարզական ենթակառուցվածքների զարգացման կառավարության ծրագրի շրջանակներում 23 համայնքներում կկառուցվեն ֆուտբոլային կենտրոններ և արհեստական խոտածածկով մարզադաշտեր
Վրաստանի կառավարության կողմից նախաձեռնված սպորտային ենթակառուցվածքների զարգացման հատուկ ծրագրի շրջանակում 23 մունիցիպալիտետներում կկառուցվեն ֆուտբոլային տեխնիկական կենտրոններ և արհեստական ծածկով մարզադաշտեր։
Կառավարության որոշումների համաձայն, որոնց ստորագրում է վարչապետ Իրակլի Կոբախիձեն, շինարարական աշխատանքների գնումը, օրենքի պահանջներին համապատասխան, կիրականացնի ենթակառուցվածքների նախարարության Մունիցիպալ զարգացման հիմնադրամը։
Ֆուտբոլային տեխնիկական կենտրոններ և արհեստական ծածկով մարզադաշտեր կկառուցվեն Ախմետայի, Թելավիի և Քվարելիի մունիցիպալիտետներում, Գուրկաանի և Ծնորի քաղաքներում, Գորի քաղաքում և Գորիի մունիցիպալիտետի Մեջվրիսխև գյուղում, Ծղալթուբո քաղաքում, Սամտրեդիայի մունիցիպալիտետի Յանեթի գյուղում և Խոնի քաղաքում, Չոխաթաուրիի մունիցիպալիտետի Չոխաթաուրի ավանում, Վանի մունիցիպալիտետի Ցիխեսուլորի գյուղում և Օզուրգեթիի մունիցիպալիտետի Բախվի գյուղում, Ախալցխե քաղաքում, Ադիգենի ավանում և Ախալքալաք քաղաքում, Բաղդաթի, Թերջոլա և Քութայիսի քաղաքներում, Ծալկա և Բոլնիսի քաղաքներում, Չխորոցխուի մունիցիպալիտետի Խաբումե գյուղում, Աբաշա քաղաքում և Մարտվիլիի մունիցիպալիտետի Սերգեթի գյուղում։
Սպորտային ենթակառուցվածքների հատուկ ծրագրի նպատակն է ամբողջ երկրում սպորտային ենթակառուցվածքների զարգացումը և դրանց մատչելիության բարձրացումը, զանգվածային և բարձր արդյունքներով սպորտի, ինչպես նաև մանկական սպորտի հետագա զարգացման խթանումը։
Տեղեկությունը տարածում է Վրաստանի կառավարության վարչարարությունը։