47 ռուս մարզիկի կարծիքով, միջազգային օլիմպիական կոմիտեն նրանց օլիմպիական խաղերին մասնակցությունից զրկել է անարդարացի, սակայն բողոքարկիչ դատարանը չի նախատեսել մարզիկների փաստարկները:
Ռուսաստանի փոխվարչապետ Վիտալի Մուտկոյի հայտարարությամբ, որոշումը կանխատեսելի էր, սակայն շատ դաժան:
Նշենք, որ Վիտալի Մուտկոն Ռուսաստանի սպորտի նախկին նախարարն է և նրան նույնպես արգելվել է ներկա գտնվել ձմեռային օլիմպիական խաղերին: Նրա խոսքերով Ռուսաստանում անց է կացվելու այլընտրանքային մրցույթ այն մարզիկների համար, ովքեր դուրս են մնացել օլիմպիական խաղերից:
«Շատ դժվար է դատարանի համար ընդունել արդար որոշում, քանզի նրա վրա իրականացվում է մեծ ճնշում: Անսպասելի կլիներ այն, որ դատարանը բավարարեր մեր պահանջը»,-ասել է Մուտկոն:
Հատկանշական է, որ Պյոնչանգի օլիմպիական խաղերին այնուամենայնիվ մասնակցում է 169 ռուս մարզիկ, սակայն անկախ կարգավիճակով և նրանցից որևէ մեկի հաղթանակի դեպքում պարգևատրման ժամանակ կհնչի ոչ թե Ռուսաստանի այլ օլիմպիական խաղերի օրհներգը:
Հեղինակ -
Edgar Barsegyan