Մարտի 24-ին խորհրդարանում ինտերպելացիայի տեսքով կլսեն վարչապետին ու արտաքին գործերի նախարարին
Մարտի 24-ին խորհրդարանում ինտերպելացիայի տեսքով կլսեն վարչապետին ու արտաքին գործերի նախարարին

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիին և արտաքին գործերի նախարար Իլիա Դարչիաշվիլիին ուրբաթ օրը՝ մարտի 24-ին, կլսեն խորհրդարանում։

Այս մասին խորհրդարանի բյուրոյի այսօրվա նիստում հայտարարել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին։

Նրա խոսքով, նախատեսվում է ֆինանսների նախարարին լսել մարտի 23-ին «Նախարարի ժամ» ձեւաչափով։

«Ընթացիկ շաբաթվա գրաֆիկի մասին կտեղեկացնեմ։ Վաղը ավանդաբար կունենանք քաղաքական հայտարարություններ, հետո՝ օրինագծերի քննարկում։ Չորեքշաբթի օրը նախագծերին զուգահեռ կունենանք նաև լսումներ հաղորդակցության հանձնաժողովի հաշվետվության վերաբերյալ։ Նաև հանձնաժողովներից խնդրում են ներկայացնել հաշվետվություններ, ինչ մնում է։ Հինգշաբթի օրը կլինի ֆինանսների նախարարի ժամը, ուրբաթ օրը՝ վարչապետի և արտաքին գործերի նախարարի հարցապնդումները»,- ասել է Շալվա Պապուաշվիլին։