Մարտի 15-ը պատմական օր է, քանի որ երկրում մեկնարկել է պատվաստումների գործընթացը. Թենգիզ Ցերցվաձե
Մարտի 15-ը պատմական օր է, քանի որ երկրում մեկնարկել է պատվաստումների գործընթացը. Թենգիզ Ցերցվաձե

Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն Թենգիզ Ցերցվաձեի գնահատմամբ, այսօր Վրաստանի համար պատմական օր է, քանի որ երկրում սկսվել է կորոնավիրուսի դեմ պատվաստումը:

Ինչպես հայտարարում է Ցերցվաձեն, այն պայմաններում, երբ վարակի երրորդ ալիք է սպասվում, կարևոր է, որ բնակչությունը պատվաստվի:

Ցերցվաձեի խոսքով, «Աստրազենեկան» աշխարհում ճանաչված պատվաստանյութ է, որը հաստատվում է բազմաթիվ միջազգային սերտիֆիկատներով:

«Այսօր թվերը քիչ են, ինչպես վարակման, այնպես էլ մահացության: Նման ցածր թվե չեն եղել գարուն-ամառվանից ի վեր, բայց բոլորս էլ հասկանում ենք, որ դա չի կարող այդքան երկար տևել: Եթե ​​երկիրը լայնամասշտաբ պատվաստում չսկսի, առավելագույնը կլինի իրավիճակի պահպանումն այնպես, ինչպես այսօր ունենք: Հետևաբար, այս օրը պատմական էր: Պատվաստումը համավարակը հաղթահարելու հիմնական միջոցներից մեկն է: Երկու օր առաջ ներմուծվեց «Աստրազենեկայի» պատվաստանյութը, որը աշխարհի լավագույն պատվաստանյութերից մեկն է: Դա մեկն է այն երեք պատվաստանյութերից, որոնք ստացել են միջազգային սերտիֆիկատներ և ճանաչում: Սա մեծ գործ է Վրաստանի համար: Վրաստանը չորրորդ երկիրն է, որը ստանում է այս պատվաստանյութը «Կովաքս» հարթակի միջոցով: Ստացել ենհ հստակ երաշխիքներ այն մասին, որ ընդհատում չի լինի, և ներմուծումը կշարունակվի», – հայտարարել է Ցերցվաձեն: