Մարտի 11-13-ը Չումաթելեթի-Խևի հատվածում կիրականացվեն վնասված ճանապարհի վերանորոգման աշխատանքներ
Մարտի 11-13-ը Չումաթելեթի-Խևի հատվածում կիրականացվեն վնասված ճանապարհի վերանորոգման աշխատանքներ

Վրաստանի Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտի տվյալներով՝ ձմեռային բարդ կլիմայական պայմանները վնասել են Թբիլիսի-Սենակի-Լեսելիձե ավտոճանապարհի Չումաթելեթի-Խևի հատվածի ճանապարհի ծածկը։

Չումաթելեթի-Խևի ճանապարհի վթարային հատվածների վերանորոգման աշխատանքները կիրականացվեն մարտի 11-13-ը։

Աշխատանքային ժամանակահատվածում ժամը 09:00-18:00-ն նշված հատվածում ժամանակավորապես կսահմանափակվի կցոի և կիսակցովի ավտոտրանսպորտի տեղաշարժը։

Նշենք, որ շինարարական աշխատանքների պատճառով երթեւեկությունը կկատարվի խափանումներով։