Մարթա Կոս. Եվրամիությունը բանակցություններ է վարում ԱՄՆ-ի, Ադրբեջանի և Թուրքիայի հետ «Թրամփի ճանապարհ» նախագծին հնարավոր մասնակցության վերաբերյալ
Մարթա Կոս. Եվրամիությունը բանակցություններ է վարում ԱՄՆ-ի, Ադրբեջանի և Թուրքիայի հետ «Թրամփի ճանապարհ» նախագծին հնարավոր մասնակցության վերաբերյալ

Եվրամիությունը բանակցություններ է վարում ԱՄՆ-ի, Ադրբեջանի և Թուրքիայի հետ՝ «Թրամփ Ռոուդ» նախագծին հնարավոր մասնակցության վերաբերյալ։ Այս մասին հայտարարել է ընդլայնման հարցերով եվրահանձնակատար Մարտա Կոսը։

«Մենք ունենք մեր սեփական առաջարկները, և ԵՄ-ն շարունակում է խորհրդակցությունները Թուրքիայի և Ադրբեջանի հետ։ ԱՄՆ-ի մասնակցությունը այս նախագծին հատկապես կարևոր է», – ասել է Մարտա Կոսը։

Օգոստոսի 8-ին Վաշինգտոնում, ԱՄՆ-ի միջնորդությամբ, Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնության են եկել այսպես կոչված «Թրամփ Ռոուդ» նախագծի իրականացման վերաբերյալ։ Նախագիծը նպատակ ունի բացել Հարավային Կովկասի տարածաշրջանային հաղորդակցությունները և ինտեգրել տրանսպորտային ուղիները։