Մարթա Կոս. Վրաստանի կառավարության համար միակ տարբերակն այն է, որ վերանայվեն բազմաթիվ օրենքներ, որոնք ակնհայտորեն հակաեվրոպական են
Վրաստանի կառավարությունը խաբում է սեփական ժողովրդին, նրանք ասում են, որ Վրաստանը մոտեցնում են ԵՄ-ին, բայց իրականում նրանք Վրաստանը հեռացնում են ԵՄ-ից,- ասել է ընդլայնման հարցերով եվրահանձնակատար Մարթա Կոսը՝ «Euronews»-ի կողմից կազմակերպված «ԵՄ ընդլայնման գագաթնաժողովում»։
Նրա խոսքով՝ Վրաստանի դեպքում այսօրվա զեկույցը ամենավատն է, որ երբևէ պատրաստվել է որևէ թեկնածու երկրի համար։
«Վրաստանի կառավարությունը խաբում է սեփական ժողովրդին։ Նրանք ասում են, որ Վրաստանը մոտեցնում են ԵՄ-ին, բայց իրականում նրանք Վրաստանը հեռացնում են ԵՄ-ից։ Ակնհայտ նահանջ է նկատվում բազմաթիվ ոլորտներում։ Հատկապես հիմնարար հարցերում, ինչպիսիք են օրենքի գերակայությունը, կոռուպցիայի դեմ պայքարը, լրատվամիջոցների ազատությունը։ Վրաստանի կառավարությունը չի հետապնդում սեփական ժողովրդի շահերը։ Միակ տարբերակը, որ Վրաստանի կառավարությունը վերանայի բազմաթիվ օրենքներ, որոնք ակնհայտորեն հակաեվրոպական են։ Կառավարությունը պետք է դադարեցնի իր ընդդիմախոսների և լրագրողների ձերբակալությունները, նրանք չպետք է շարունակեն հետապնդել քաղաքացիական հասարակության կազմակերպություններին։ Մենք դժվարություններ ունենք նրանց աջակցելու հարցում, քանի որ նրանց սպառնում է բանտարկություն։ Ակնհայտ է, որ Վրաստանը դեռևս ԵՄ անդամակցության թեկնածու երկիր է, բայց Եվրոպական հանձնաժողովի համար դա միայն թղթի վրա է։ Մենք ամեն ինչ կանենք լրատվամիջոցներին և քաղաքացիական հասարակության կազմակերպություններին աջակցելու համար», – ասաց Կոսը։