Մարտեն Ֆուրկարդի երրորդ օլիմպիական ոսկե մեդալը. Բիաթլոն
Ավարտվել է տղամարդկանց և կանանց խառը թիմերի մրցումը բիաթլոնում, որի հաղթող են դարձել Ֆրանսիայի ներկայացուցիչները՝ Անաիս Բեսկոնին, Մարի Դորեն Աբերը, Սիմոն Դետիեն և Մարտեն Ֆուրկարդը): Ֆուրկարդի համար սա արդեն երրորդ ոսկե մեդալն է ընթացիկ օլիմպիական խաղերին, իսկ Անաիս Բեսկոնը այս ոսկե մեդալը ավելացրել է մի քանի օր առաջ ձեռք բերած բրոնզե մեդալին:
Ինչ վերաբերում է արծաթե մեդալին, ապա այն փոխանցվել է Նորվեգիային, իսկ բրոնզե մեդալի արժանացել են իտալացիները:
Օլիմպիադայի ռեպորտաժները հնարավոր է դիտել հետևյալ հղումներով – Առաջին ալիք / Երկրորդ ալիք (միայն Վրաստանի տարածքում):
Հեղինակ -
Edgar Barsegyan