Մարոկկոյում երկու բնակելի շենքի փլուզման հետևանքով 19 մարդ է զոհվել
Մարոկկոյում երկու բնակելի շենքի փլուզման հետևանքով զոհվել է 19 մարդ, ևս 16-ը ստացել է տարբեր աստիճանի վնասվածքներ։
Դեպքը տեղի է ունեցել երկրի երկրորդ խոշոր քաղաք Ֆեսում։
Տեղական իշխանությունների տվյալներով՝ փլուզվել են կողք կողքի գտնվող երկու չորսհարկանի շենքեր, որոնցում բնակվում էին ութ ընտանիքներ։
Դեռևս հայտնի չէ տեղի ունեցածի պատճառը։
Վնասվածք ստացած անձինք տեղափոխվել են հիվանդանոց, իսկ հարակից շենքերից մարդիկ են տարհանվել։
Տեղում շարունակվում են որոնողափրկարարական աշխատանքները։