Մառնեուլիում տեղի ունեցած կանխամտածված սպանության համար դատախազությունը մեղադրանք է առաջադրել մեկ անձի
Մառնեուլիում տեղի ունեցած կանխամտածված սպանության համար դատախազությունը մեղադրանք է առաջադրել մեկ անձի

Վրաստանի դատախազությունը մեղադրանք է առաջադրել մեկ անձի՝ Մառնեուլիում տեղի ունեցած կանխամտածված սպանության համար։

Վրաստանի ՆԳ նախարարության կողմից իրականացված հետաքննությամբ պարզվել է, որ նոյեմբերի 18-ին Մառնեուլիում մեղադրյալը սուր առարկայով տուժողին պատճառել է կյանքին վտանգ սպառնացող ծանր վնասվածքներ և թաքնվել դեպքի վայրից։ Ստացած վնասվածքների հետեւանքով տուժածը մինչ հիվանդանոց տեղափոխվելը մահացել է։

Իրավապահները մեղադրյալին ձերբակալել են նոյեմբերի 19-ին։ Նրան մեղադրանք է առաջադրվել Վրաստանի Քրեական օրենսգրքի 108-րդ հոդվածով (կանխամտածված սպանություն), որը նախատեսում է ազատազրկում 10-ից 15 տարի ժամկետով։

Դատախազությունը օրենքով սահմանված ժամկետում դիմելու է դատարան՝ մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց կալանք սահմանելու միջնորդությամբ։

Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։

Տեղեկությունը տարածում է Վրաստանի դատախազության մամուլի ծառայությունը։