ՆԳՆ-ում հայտարարում են, որ ոստիկանությունը ձերբակալել է մեկ անձի՝ Մառնեուլիում տեղի ունեցած սպանության գործով:
«Ներքին գործերի նախարարության Քվեմո Քարթլիի ոստիկանության բաժանմունքի աշխատակիցներն օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բերման են ենթարկել նախկինում դատապարտված, 1990 թվականին ծնված Ա.Մ.-ին: Նա ձերբակալվել է դիտավորյալ սպանության մեղադրանքով: Հանցագործությունը նախատեսում է առավելագույն պատժաչափ՝ 7-ից 15 տարի ազատազրկում:
Քննությամբ պարզվել է, որ Մառնեուլի քաղաքում ալկոհոլի ազդեցության տակ գտնվող մեղադրյալը վիճաբանության հողի վրա սառը զենքի միջոցով իր հարևան՝ 1998 թվականին ծնված Ռ.Գ.-ին դանակահարել և թաքնվել է: Վիրավորը տեղում մահացել է:
Դեպքից անմիջապես հետո ոստիկանությունը ձերբակալել է մեղադրյալին», – ասացին ՆԳՆ-ից:
Գերատեսչության տվյալներով, դիտավորյալ սպանության գործով հետաքննություն է ընթանում Վրաստանի քրեական օրենսգրքի 108-րդ հոդվածով: