Մառնեուլիում Նովրուզ բայրամը տոնելու ժամանակ քաղաքացիների մի մասը խախտել է տեղաշարժման արգելքը
Մառնեուլիում տեղացիները ի նշան բողոքի խախտել են տեղաշարժման սահմանափակումը:
Այս պահին բնակչությունը հավաքված է Մառնեուլիի շրջանային վարչակազմի դիմաց և նշում է Նովրուզ բայրամը: Տեղում են գտնվում նաև «Միասնական ազգային շարժման» և «Եվրոպական Վրաստանի» տեղական առաջնորդները:
Ճանապարհի կենտրոնական հատվածը փակ է: Տեղացիները նույնպես խորհրդանշորեն խարույկ են վառել:
Հաղորդվում է, որ նրանք դիմել են իշխանություններին, տեղաշարժման արգելքը վերացնելու խնդրանքով, սակայն մերժում են ստացել: