Մառնեուլիում լրագրողական գործունեությունը խոչընդոտելու փաստով իրականացվել են բազմաթիվ հետաքննչական գործողություններ, հետաքննությունը շարունակվում է. Վլադիմեր Բորցվաձե
Վրաստանի ներքին գործերի նախարարությունում կայացած ճեպազրույցում փոխնախարար Վլադիմեր Բորցվաձեն խոսել է Մառնեուլիում և Բոլնիսիի մունիցիպալիտետներում տեղի ունեցած միջադեպերի մասին:
Սեպտեմբերի 29-ին Մառնեուլիում լրագրողական գործունեությունը խոչընդոտելու փաստով սկսված հետաքննության մասին լրագրողների առաջադրած հարցին պատասխանելիս, Բորցվաձեն նշել է, որ այս փաստով ի հայտ է եկել կոնկրետ անձանց մեղավորությունը և ներքին գործերի նախարարության արձագանքը կլինի խիստ:
«Ինչպես գիտեք, լրագրողական գործունեությունը խոչընդոտելու փաստի առթիվ սկսվել է հետաքննություն, իրականացվել են մի շարք քննչական գործողություններ: Քննչական գործողությունները դեռ ինտենսիվ ռեժիմով շարունակվում են և սպասենք: Այն բանից հետո ինչ բացահայտվի կոնկրետ անձանց մեղավորությունը, և մենք քրեական հետապնդման համար համապատասխան չափանիշ սահմանենք, իհարկե, մեր արձագանքը այս փաստին կլինի ակնթարթային»,- ասել է Վլադիմեր Բորցվաձեն:
Սեպտեմբերի 29-ին, Մառնեուլիում «Վրացական երազանքի» և «Ազգային շարժման» ակտիվիստների միջև տեղի է ունեցել բախում: Տուժել է մի քանի մարդ: Ծեծի է ենթարկվել Վրաստանի առաջին ալիքի օպերատորը, կոտրվել է նաև տեսախցիկը: Միջադեպի ժամանակ տուժել է նաև «Մթավարի արխիի» լրագրողը: Դեպքի առթիվ հետաքննություն է սկսվել լրագրողական գործունեությունը խոչընդոտելու փաստով:
მარნეულში „ქართული ოცნებისა“ და ნაციონალური მოძრაობის“ აქტივისტებს შორის შეხლა-შემოხლა 29 სექტემბერს მოხდა. დაშავდა რამდენიმე ადამიანი. ფიზიკურად გაუსწორდნენ საქართველოს პირველი არხის ოპერატორს, დამტვრეულია ვიდეოკამერაც. ინციდენტის დროს დაშავდა „მთავარი არხის“ ჟურნალისტი. მომხდართან დაკავშირებით გამოძიება ჟურნალისტურ საქმიანობაში ხელის შეშლის ფაქტზე დაიწყო.