Մառնեուլիում ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի կառուցումը կավարտվի հաջորդ տարի
Մառնեուլիում ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի կառուցումը կավարտվի հաջորդ տարի

Վրաստանի փոխվարչապետ, տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարար Մայա Ցխիտիշվիլին ծանոթացել է Մառնեուլիի մունիցիպալիտետում ջրամատակարարման և կոյուղու համակարգերի կառուցման գործընթացին:

Ծրագրի ավարտից հետո Մառնեուլիի և մունիցիպալիտետի հինգ գյուղի՝ Ծերեթելի, Սաիմերլո, Կիզիլաջլո, Մեծ և Փոքր Բեգլարի, ավելի քան 30 հազար բնակիչ կապահովվի որակյալ ջրով:

Ինչ վերաբերում է կոյուղու համակարգին, այն նախատեսված է մինչև 40 հազար մարդու համար:

 

Տեղեկությունը հաղորդում է Տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության մամլո ծառայությունը:

 

Հեղինակ՝  Անժելլա Սարոյան