Մառնեուլիի շուկայում բռնկված հրդեհի հետևանքով այրվել է մոտ տասը խանութ
Մառնեուլիի շուկայում բռնկված հրդեհի հետևանքով այրվել է մոտ տասը խանութ

Մառնեուլիի շուկայում բռնկված հրդեհի հետևանքով այրվել է մոտ տասը խանութ։ Հիմնականում այրվել են ամանեղենի և հարսանյաց պարագաների խանութներ: Հրդեհը փորձում էին մարել մի քանի հրշեջ մեքենաներ:

Տեղացիների խոսքով, հրդեհը ժամանակին տեղայնացվել է, ինչի արդյունքում շուկայում մնացած խանութները չեն այրվել:

Հրդեհի պատճառն անհայտ է։ Այս պահին տեղում աշխատում են իրավապահները: Դեպքի առթիվ հետաքննություն է սկսվել։