Մարկո Ռուբիո․ ԱՄՆ-ն երեք տարի շարունակ աջակցում է Ուկրաինային և ցանկանում է դա ավարտել, եթե շուտով առաջընթաց չարձանագրվի, ԱՄՆ-ը կհրաժարվի Ուկրաինայում խաղաղության համաձայնագրի փորձերից

13:02, 18.04.2025

ԱՄՆ-ը կհրաժարվի Ուկրաինայում խաղաղության համաձայնագրի փորձերից, եթե առաջիկայում առաջընթաց չարձանագրվի, – այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։

ԱՄՆ արտաքին գործերի նախարարի խոսքով՝ Վաշինգտոնը չի պատրաստվում շարունակել այդ փորձերը շաբաթներ կամ ամիսներ շարունակ։

«Հետևաբար, մենք այժմ պետք է շատ արագ որոշենք, և ես խոսում եմ մի քանի օրվա մասին, արդյոք հնարավոր է դա անել առաջիկա մի քանի շաբաթում։ Նախագահն այս հարցում շատ վստահ է։ Նա դրան մեծ ժամանակ և էներգիա է նվիրել։ Սա կարևոր է, բայց կան նաև շատ այլ իսկապես կարևոր հարցեր, որոնք արժանի են նույնքան, եթե ոչ ավելի ուշադրության», – հայտարարել է Մարկո Ռուբիոն։

Նրա խոսքով՝ վերջին երեք տարիների ընթացքում ԱՄՆ-ը աջակցել է Ուկրաինային, իսկ այժմ Վաշինգտոնը ցանկանում է այդ գործընթացն ավարտել։

«Սա մեր պատերազմը չէ։ Մենք չենք սկսել այն։ ԱՄՆ-ը վերջին երեք տարիների ընթացքում աջակցել է Ուկրաինային, և մենք ուզում ենք, որ սա ավարտվի, բայց սա մեր պատերազմը չէ», – հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարը։

Նմանատիպ