Մարկո Ռուբիոն պատժամիջոցներ է սահմանել ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի հատուկ զեկուցող Ֆրանչեսկա Ալբանեզեի նկատմամբ

11:17, 10.07.2025

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն պատժամիջոցներ է սահմանել ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի հատուկ զեկուցող Ֆրանչեսկա Ալբանեզեի նկատմամբ։

Նրա խոսքով՝ Վաշինգտոնը այլևս չի հանդուրժի Ֆրանչեսկա Ալբանեզեի կողմից ԱՄՆ-ի և Իսրայելի դեմ տարվող քաղաքական և տնտեսական արշավը։

«Ես պատժամիջոցներ եմ սահմանում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի հատուկ զեկուցող Ֆրանչեսկա Ալբանեզեի նկատմամբ նրա ոչ լեգիտիմ և ամոթալի գործողությունների համար՝ ուղղված միջազգային քրեական դատարանում ԱՄՆ-ի և Իսրայելի պաշտոնյաների, ընկերությունների ու ղեկավարների դեմ գործընթացների նախաձեռնմանը։ Մենք այլևս չենք հանդուրժի Ալբանեզեի քաղաքական և տնտեսական արշավը ԱՄՆ-ի և Իսրայելի դեմ։ Մենք միշտ կկանգնենք մեր գործընկերների կողքին՝ նրանց ինքնապաշտպանության իրավունքին աջակցելով», – հայտարարել է Մարկո Ռուբիոն։

Նմանատիպ