Մարկո Ռուբիոն պատժամիջոցներ է սահմանել Արդարադատության միջազգային դատարանի չորս դատավորների նկատմամբ
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է Միջազգային դատարանի դատավորների դեմ ԱՄՆ նոր պատժամիջոցների մասին: Մարկո Ռուբիոն այս մասին գրել է սոցիալական ցանցերում։
Ըստ Ռուբիոյի՝ պատժամիջոցները սահմանվում են ամերիկացիների և իսրայելցիների դեմ շարունակվող սպառնալիքներին ի պատասխան։
«Միջազգային դատարանը շարունակում է անտեսել ազգային ինքնիշխանությունը և զբաղվել ամերիկացի և իսրայելցի քաղաքացիների դեմ իրավական հարձակումներով՝ փորձելով հետաքննել, ձերբակալել, կալանավորել և հետապնդել նրանց: Ի պատասխան՝ ես պատժամիջոցներ եմ սահմանում Միջազգային դատարանում ևս չորս անձանց նկատմամբ: Մենք կշարունակենք պատասխանատվության ենթարկել բոլոր նրանց, ովքեր պատասխանատու են Միջազգային դատարանի կողմից ամերիկացիների և իսրայելցիների դեմ բարոյապես անհիմն և իրավաբանորեն անհիմն գործողությունների համար», – գրել է Ռուբիոն։