Մարկո Ռուբիոն նշանակվել է USAID-ի ադմինիստրատորի ժամանակավոր պաշտոնակատար, հայտնում է ABC News-ը

22:40, 03.02.2025

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն նշանակվել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) ադմինիստրատորի ժամանակավոր պաշտոնակատար, հայտնում է ABC News-ը՝ հղում անելով սեփական աղբյուրներին։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Թրամփի վարչակազմը ծրագրում էր սահմանափակել USAID-ի անկախությունը և այն դնել Պետդեպարտամենտի ենթակայության տակ։ Այս հայտարարությունից անմիջապես հետո գործակալության կայքը խափանվել է։ Այն մինչ օրս չի վերականգնվել։

Այսօր Դոնալդ Թրամփն ասել է, որ «USAID-ը ղեկավարվել է արմատական ​​խելագարների կողմից»։ Ինչպես նշել է Թրամփը, քանի դեռ USAID-ի ապագայի վերաբերյալ վերջնական որոշում չի կայացվել, իր վարչակազմը գործակալությունից «խելագարներին» կհեռացնի։

Նմանատիպ