Մարկո Ռուբիոն Իսրայել-Իրան հակամարտության վերաբերյալ հեռախոսազրույց է ունեցել Կայա Կալասի, ինչպես նաև Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարների հետ

14:01, 17.06.2025

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հեռախոսազրույց է ունեցել Եվրոպական Միության բարձրագույն ներկայացուցիչ Կայա Կալասի հետ՝ Իսրայել-Իրան հակամարտության վերաբերյալ, հաղորդում է ԱՄՆ Պետդեպարտամենտը։

«Հեռախոսազրույցի ընթացքում պետքարտուղար Մարկո Ռուբիոն և Եվրոպական Միության բարձրագույն ներկայացուցիչ Կայա Կալասը քննարկել են Իսրայել-Իրան հակամարտությունը։ Կալասը և Ռուբիոն վերահաստատել են իրենց հանձնառությունը՝ պահպանելու սերտ կապերը դաշնակիցների և գործընկերների հետ», – ասվում է Պետդեպարտամենտի հայտարարության մեջ։

Բացի այդ, ԱՄՆ պետքարտուղարը նաև հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարներ Ժան-Նոել Բարոյի և Դեյվիդ Լեմմիի հետ՝ Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ։

«Նախարարները համաձայնել են շարունակել սերտորեն համագործակցել և խթանել դիվանագիտությունը՝ ապահովելու համար, որ Իրանը երբեք չմշակի միջուկային զենք», – ասվում է հայտարարության մեջ։

Նմանատիպ