Մարկո Ռուբիոն հերքել է լրատվամիջոցների հաղորդագրություններն այն մասին, որ Թրամփի վարչակազմում տարաձայնություններ կան ռուս-ուկրաինական պատերազմի հարցում
Մարկո Ռուբիոն հերքել է լրատվամիջոցների հաղորդագրություններն այն մասին, որ Թրամփի վարչակազմում տարաձայնություններ կան ռուս-ուկրաինական պատերազմի հարցում

ԱՄՆ-ի պետքարտուղար Մարկո Ռուբիոն հերքում է մամուլում տարածված տեղեկությունը, թե Թրամփի վարչակազմում Ռուսաստանի և Ուկրաինայի պատերազմի հարցում տարաձայնություններ կան։ Այս մասին նա գրել է սոցիալական ցանցում։

Ռուբիոյի այս հայտարարությունը վերաբերում է NBC News-ի հոդվածին, ըստ որի՝ ԱՄՆ նախագահի վարչակազմում Ուկրաինայի պատերազմի վերաբերյալ կարծիքները բաժանված են. մի մասը համարվում է «պրոռուսական» և աջակցում է ցանկացած տեսակի խաղաղության, իսկ մյուս մասը՝ «պրոուկրաինական»։

«Սա վերջին օրինակն է երկար ժամանակ շարունակվող 100%-ով կեղծ պատմությունների շարքի, որոնք պնդում են, թե Թրամփի վարչակազմում կա պառակտում Ուկրաինայի պատերազմի ավարտի հարցում։ Այդ մարդիկ ոչ միայն սխալ են հասկանում իրականությունը, այլ նաև հորինում են», – գրել է Ռուբիոն։