Մարկո Ռուբիոն հեռախոսազրույց է ունեցել Սերգեյ Լավրովի հետ
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ։ Զրույցում անդրադարձ է եղել երկրների միջեւ «կապերի վերականգնմանը»։ Տեղեկությունը տարածել է ԱՄՆ Պետդեպարտամենտը։
Պետքարտուղարը Ռուսաստանին տեղեկացրել է Իրանի կողմից հովանավորվող հութիների դեմ ԱՄՆ ռազմական գործողությունների մասին և ընդգծել, որ հութիների հետագա հարձակումները Կարմիր ծովում ամերիկյան ռազմական և առևտրային նավերի վրա անընդունելի են։
Ռուբիոն և Լավրովը քննարկել են նաև Սաուդյան Արաբիայում իրենց վերջին հանդիպումների հաջորդ քայլերը և «պայմանավորվել են շարունակել աշխատել ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև կապերը վերականգնելու ուղղությամբ»: