Մարկո Ռուբիոն հայտարարում է, որ Ուկրաինայում խաղաղություն հաստատելու ջանքերը «փակուղի են մտել»
Մարկո Ռուբիոն հայտարարում է, որ Ուկրաինայում խաղաղություն հաստատելու ջանքերը «փակուղի են մտել»

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Ուկրաինայում շարունակվող պատերազմի կարգավորմանն ուղղված միջնորդական ջանքերը «արդյունավետ արդյունք» չեն տվել։

Նրա խոսքով՝ Ուկրաինայում խաղաղություն հաստատելու Ամերիկայի փորձերը «փակուղի են մտել»։

Միևնույն ժամանակ, ինչպես նշել է Ռուբիոն, Վաշինգտոնը պատրաստ է կրկին ստանձնել միջնորդի դերը, եթե հանգամանքները փոխվեն։

«Մենք չենք ցանկանում ժամանակ և էներգիա վատնել այնպիսի ջանքերի վրա, որոնք առաջընթաց չեն գրանցում, սակայն եթե տեսնենք միջնորդության հնարավորություն, որը երկու կողմերին կմոտեցնի խաղաղության համաձայնագրին, մենք պատրաստ կլինենք դա անել»,- նշել է Ռուբիոն։

ԱՄՆ պետքարտուղարը պատերազմը որակել է որպես ողբերգություն, որի համար «երկու կողմերն էլ շատ թանկ գին են վճարում՝ ինչպես տնտեսապես, այնպես էլ մարդկային առումով»։