Մարկո Ռուբիոն հանդիպել է Բենիամին Նեթանյահուի հետ Երուսաղեմում
Մարկո Ռուբիոն հանդիպել է Բենիամին Նեթանյահուի հետ Երուսաղեմում

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հանդիպել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ Երուսաղեմում։

Մարկո Ռուբիոն եռօրյա այցով գտնվում է Իսրայելում։

ԱՄՆ պետքարտուղարը հայտարարել է, որ սպասում է Իսրայելից պատասխանի այն մասին, թե ինչպես է տեսնում Դոհայի վրա հարձակումից հետո Գազայի հատվածում ստեղծված իրավիճակի լուծումը։

Իր հերթին, Բենիամին Նեթանյահուն պետքարտուղարի այցը որակել է որպես «իսրայելա-ամերիկյան դաշինքի ուժի ապացույց»։

Տեղեկատվության համար՝ Իսրայելը հարձակվել է Համասի ղեկավարության վրա Կատարում: Նպատակակետը Համասի ղեկավարության շտաբ-բնակարանն էր Դոհայում։ Համասը հայտարարել է, որ հարձակման հետևանքով զոհվել է վեց մարդ, այդ թվում՝ խմբավորման հինգ անդամներ։