Մարկո Ռուբիոն Fox News-ի եթերում հայտնվել է մոխրի խաչը ճակատին
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Fox News-ի եթերում հայտնվել է մոխրի խաչը ճակատին։
Կաթոլիկ աշխարհում Մեծ Պահքի սկիզբը նշանավորվում է ճակատին մոխրի խաչ նկարելով: Մոխրի խաչի պատկերումը սովորաբար տեղի է ունենում Մեծ պահքի սկզբին նախորդող չորեքշաբթի պատարագի ժամանակ: Կաթոլիկներն այս օրը անվանում են մոխրի չորեքշաբթի:
Մոխրագույն խաչը ապաշխարության նշան է: Ավանդույթի համաձայն՝ քահանան կաթոլիկ հավատացյալի ճակատին մոխիրով խաչ է նշում։