Մարկո Ռուբիոն այսօր Կուալա Լումպուրում կհանդիպի Սերգեյ Լավրովի հետ
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն կհանդիպի Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ։ Հանդիպումը տեղի կունենա Մալայզիայի մայրաքաղաք Կուալա Լումպուրում այսօր։
«Տեղական ժամանակով ժամը 18:00-ին պետքարտուղար Ռուբիոն Կուալա Լումպուրում կհանդիպի Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ», – ասված է ԱՄՆ Պետդեպարտամենտի տարածած հաղորդագրությունում։
Հիշեցնենք, որ Ռուբիոն Մալայզիա է այցելել Հարավարևելյան Ասիայի երկրների ասոցիացիայի (ԱՍԵԱՆ) արտգործնախարարների ամենամյա հանդիպմանը մասնակցելու նպատակով։