Մարկո Ռուբիոն ասում է, որ Սաուդյան Արաբիայում ուկրաինացիների հետ բանակցությունները ներառում էին նաև տարածքային զիջումներ

18:29, 12.03.2025

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի խոսքով՝ Սաուդյան Արաբիայում ուկրաինացիների հետ բանակցություններում անդրադարձ է կատարվել նաեւ տարածքային զիջումների։ Այս մասին հայտնում է Reuters-ը։

ԱՄՆ պետքարտուղարը կոնկրետ չի ասել, թե տարածքային ինչ զիջումներ են քննարկվում։

Ռուբիոն ասաց, որ կարևոր օգտակար հանածոների մասին համաձայնագիրը, որը ԱՄՆ-ը հույս ունի ստորագրել Ուկրաինայի հետ, շահավետ կլինի երկու կողմերի համար: ԱՄՆ պետքարտուղարը, սակայն, օգտակար հանածոների մասին պայմանագիրը անվտանգության երաշխիք չի համարում։

Նմանատիպ