Մարկո Ռուբիոն ասում է, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վերացումը կարող է լինել ուկրաինա-ռուսական խաղաղ համաձայնագրի շուրջ բանակցությունների մաս
ԱՄՆ պետքարտուղարի թեկնածու Մարկո Ռուբիոն Սենատի լսումների ժամանակ ասել է, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վերացման հարցը կարող է լինել Ուկրաինայի և Ռուսաստանի միջև խաղաղ համաձայնագրի շուրջ բանակցությունների մաս։
Մարկո Ռուբիոն ասաց, որ քննարկումը կարող է ներառել նաև Ռուսաստանի դեմ ԱՄՆ պատժամիջոցների թուլացումը, ինչը Վաշինգտոնին կտա Կրեմլի վրա ազդեցության լծակներ:
«Պատժամիջոցները և պատժամիջոցների թուլացումը պետք է լինեն զրույցի մի մասը՝ լուծման հասնելու առումով», – ասել է Մարկ Ռուբիոն։