Մարկո Ռուբիոն ասում է, որ պոտենցիալ է տեսնում Ռուսաստանի հետ հրադադարի մասին Ուկրաինայի առաջարկի մեջ

21:50, 10.03.2025

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ասել է, որ պոտենցիալ է տեսնում Ռուսաստանի հետ հրադադարի մասին Ուկրաինայի առաջարկի մեջ։

«Ես չեմ ասում, որ սա բավական է, բայց սա այն զիջումն է, որը պետք է տեսնել հակամարտությունը դադարեցնելու համար», – ասել է Ռուբիոն Սաուդյան Արաբիա ժամանելուց անմիջապես առաջ, որտեղ նա բանակցություններ է վարելու ուկրաինացի պաշտոնյաների հետ:

Ռուբիոն ասել է, որ հույս ունի, որ ուկրաինացիների հետ հանդիպումը լավ կանցնի։

Բացի այդ, ԱՄՆ պետքարտուղարը հայտարարել է, որ Վաշինգտոնի կողմից Ուկրաինային ռազմական օգնության դադարեցման հարցը կարող է «լուծվել» Սաուդյան Արաբիայում նախատեսված բանակցությունների ընթացքում։

«Կարծում եմ, որ օգնությունը կասեցնելու գաղափարը, ընդհանուր առմամբ, մի բան է, որին մենք կարող ենք անդրադառնալ: Ակնհայտ է, որ այն, ինչ տեղի կունենա վաղը, որոշիչ կլինի այս հարցում»,- ասել է Ռուբիոն։

Նմանատիպ