Մարկո Ռուբիոն ասում է, որ եթե Ուկրաինայի և Ռուսաստանի միջև հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվի, այն հեշտ կլինի վերահսկել

12:59, 13.03.2025

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի խոսքով, եթե Ուկրաինայի և Ռուսաստանի միջև հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվի, դրա իրականացման մոնիտորինգը հեշտ կլինի։

Ըստ Ռուբիոյի, ժամանակակից պատերազմի ամենահետաքրքիրն այն է, որ այն հեշտ է վերահսկել, քանի որ «շատ աչքեր կան գետնին»:

«Դժվար է թաքցնել անօդաչու սարքերի հարվածները, դժվար է թաքցնել հրթիռային հարվածները, բալիստիկ հարվածները, հրետանային հարձակումները: Ուստի մենք կարծում ենք, որ սա մի բան է, որը կարելի է հետևել», – նշել է Ռուբիոն:

Ինչպես նշում է պետքարտուղարը, եթե Ուկրաինան և Ռուսաստանը համաձայնեն հրադադարի, ապա անհրաժեշտ կլինի հստակեցնել, թե ում են վստահում երկու կողմերը, քանի որ ընտրված կողմը տեղում վերահսկելու է հրադադարը։

Նմանատիպ