Մարկո Ռուբիո. Ես անխոնջ կաշխատեմ այնքան ժամանակ, քանի դեռ Գազայի հատվածում բոլոր պատանդներն ազատ չեն արձակվել

11:00, 23.01.2025

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն զրուցել է Իսրայելի վարչապետի հետ։

Հեռախոսազրույցի ընթացքում Մարկո Ռուբիոն ընդգծել է ԱՄՆ-ի աջակցությունն Իսրայելին։

Պետքարտուղարը շնորհավորել է Բենիամին Նեթանյահուին ՀԱՄԱՍ-ի և Հեզբոլլահի դեմ հաջողությունների համար և նշել, որ նա անխոնջ կաշխատի այնքան ժամանակ, քանի դեռ Գազայի հատվածում բոլոր պատանդներն ազատ չեն արձակվել։

Նմանատիպ