Մարկո Ռուբիո. Վեց շաբաթ տեւած քննարկումներից հետո մենք պաշտոնապես չեղարկում ենք USAID ծրագրերի 83 տոկոսը

14:53, 10.03.2025

«Վեց շաբաթ քննարկումից հետո մենք պաշտոնապես չեղարկում ենք USAID ծրագրերի 83 տոկոսը»,- գրել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն սոցցանցերում։

«5200 պայմանագրերը, որոնք այժմ չեղյալ են հայտարարվել, ներկայացնում են տասնյակ միլիարդավոր դոլարներ, որոնք ծախսվել են այնպիսի եղանակներով, որոնք չեն ծառայել (և որոշ դեպքերում վնասել) Միացյալ Նահանգների հիմնական ազգային շահերին: Կոնգրեսի հետ խորհրդակցելով՝ մենք մտադիր ենք ծրագրերի մնացած 18%-ը (մոտ 1000 պայմանագիր) ավելի արդյունավետ կառավարել Պետքարտուղարության կողմից: Շնորհակալություն Կառավարության արդյունավետության դեպարտամենտին և Սենատի աշխատասեր անձնակազմին, ովքեր անհամար ժամեր աշխատեցին այս երկար անհրաժեշտ և պատմական բարեփոխմանը հասնելու համար», – գրել է Մարկո Ռուբիոն:

Նմանատիպ