Մարկո Ռուբիո. Թրամփը հույս ունի հասնել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ռազմական գործողությունների որոշակի դադարեցման՝ պատերազմը լիովին դադարեցնելու բանակցությունների համար տարածք ստեղծելու համար
Մարկո Ռուբիո. Թրամփը հույս ունի հասնել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ռազմական գործողությունների որոշակի դադարեցման՝ պատերազմը լիովին դադարեցնելու բանակցությունների համար տարածք ստեղծելու համար

Թրամփը հույս ունի հասնել ռազմական գործողությունների որոշակի դադարի Ռուսաստանի և Ուկրաինայի միջև, որպեսզի ստեղծվի տարածք պատերազմի լիարժեք ավարտի վերաբերյալ բանակցությունների համար, – այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ը հույս ունի առաջընթացի։

«Ինչքան երկար շարունակվեն այս պատերազմները, այնքան ավելի դժվար է դրանք ավարտել։ Ռազմական գործողությունների երկարաձգումը ազդում է այն վրա, թե որ կողմը կունենա ավելի շատ “լծակներ” բանակցություններում։ Սա երկարատև ռազմական գործողությունների իրականությունն է, ինչի պատճառով էլ հրադադարը այսքան կարևոր է։ Խաղաղության հասնելու համար, կարծում եմ՝ բոլորս ընդունում ենք, որ անհրաժեշտ կլինի ինչ-որ խոսակցություն անվտանգության երաշխիքների մասին, անհրաժեշտ կլինի ինչ-որ խոսակցություն տարածքային վեճերի ու պահանջների մասին և այն մասին, թե ինչի համար են նրանք պայքարում», – նշել է Ռուբիոն։

ԱՄՆ պետքարտուղարի խոսքով՝ Ուկրաինայի և Ռուսաստանի միջև խաղաղության համաձայնագրի համար անհրաժեշտ է և՛ Ռուսաստանի, և՛ Ուկրաինայի համաձայնությունը։

Բացի այդ, Ռուբիոն նշել է, որ հանդիպման պատրաստումը «շատ արագ է ընթանում, քանի որ այն շատ արագ է կազմակերպվել»։

«Կտեսնենք, թե ինչպես կզարգանան իրադարձությունները վաղը», – ասել է Ռուբիոն։