Մարկո Ռուբիո. Մինչ այժմ ուկրաինացիների և նրանց դաշնակիցների պլանը եղել է, եկեք շարունակենք նրանց տալ այնքան, որքան պետք է, դա ռազմավարություն չէ
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ասում է, որ ոչ ոք գաղափար կամ ծրագիր չունի Ուկրաինայում պատերազմի ավարտի մասին։
Այս մասին նա ասել է Fox News-ին տված հարցազրույցում։
Ինչպես նշել է պետքարտուղարը, մինչ այժմ ուկրաինացիների և նրանց դաշնակիցների պլանը եղել է, եկեք շարունակենք նրանց տալ այնքան, որքան անհրաժեշտ է։ Ըստ Մարկո Ռուբիոյի՝ դա ռազմավարություն չէ:
«Նախագահ Թրամփը դա դիտարկում է որպես ձգձգված, փակուղային հակամարտություն, անկեղծ ասած, դա միջնորդական պատերազմ է միջուկային տերությունների միջև, Ռուսաստանի և Միացյալ Նահանգների միջև, որտեղ ԱՄՆ-ն օգնում է Ուկրաինային, և այն պետք է ավարտվի: Ոչ ոք այն ավարտելու գաղափարներ կամ ծրագրեր չունի: Մինչ այժմ ուկրաինացիների և նրանց դաշնակիցների պլանն այն է եղել, որ մենք շարունակենք նրանց տալ այնքան, որքան անհրաժեշտ է: «Սա ռազմավարություն չէ»,- ասել է Մարկո Ռուբիոն։
Ինչպես նշել է պետքարտուղարը, Դոնալդ Թրամփը փորձում է պարզել՝ կա արդյոք խաղաղության ճանապարհ։
Նա ասաց, որ դա երկու կողմից էլ զիջումներ է պահանջում։
«Մենք պետք է երկու կողմերին էլ մոտեցնենք բանակցությունների սեղանի շուրջ: Ակնհայտ է, որ ուկրաինացիները պետք է այնտեղ լինեն։ Սա իրենց երկիրն է։ Ռուսները պետք է լինեն բանակցությունների սեղանի շուրջ, և դա կարող է անել միայն նախագահ Թրամփը։ Դա էր նպատակը, դա մնում է նպատակը, և դա այն է, ինչի վրա մենք հիմա կենտրոնացած ենք», – ասաց Մարկո Ռուբիոն: