Մարկո Ռուբիո. Միացյալ Նահանգները շարունակում է համագործակցել գործընկերների հետ՝ խրախուսելու Ռուսաստանին դիվանագիտություն և ուղիղ փոխգործակցություն իրականացնել Ուկրաինայի հետ՝ երկարատև խաղաղության հասնելու համար
«Հանդիպում ունեցա Ուկրաինայի արտգործնախարար Անդրեյ Սիբիգայի և «Մեծ յոթնյակի» գործընկերներիս հետ՝ Ուկրաինայի պաշտպանունակության ամրապնդման և այս արյունալի հակամարտության ավարտի ուղիների քննարկման նպատակով», — այս մասին հայտնել է ԱՄՆ պետական քարտուղար Մարկո Ռուբիոն։
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ը շարունակում է համագործակցել գործընկերների հետ՝ Ռուսաստանի վերադարձը դիվանագիտության ճանապարհին խթանելու նպատակով։
«Ամերիկայի Միացյալ Նահանգները վճռականորեն շարունակում է գործընկերների հետ համագործակցությունը՝ խթանելու Ռուսաստանի ներգրավումը դիվանագիտական գործընթացում և ուղղակի հարաբերություններն Ուկրաինայի հետ՝ կայուն և տևական խաղաղության հասնելու համար», — գրել է Մարկո Ռուբիոն սոցիալական ցանց X-ում։