Մարկո Ռուբիո – Միացյալ Նահանգները հանձնառու է ռուս-ուկրաինական պատերազմի խաղաղ ավարտին, և մենք հույս ունենք, որ երկարատև խաղաղությունը կհարթի ճանապարհը մեր երկրների միջև ավելի կառուցողական հարաբերությունների համար

21:14, 12.06.2026

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն շնորհավորում է ռուս ժողովրդին Ռուսաստանի օրվա կապակցությամբ։

Ինչպես նշում է Ռուբիոն, Միացյալ Նահանգները շարունակում է հանձնառու լինել ռուս-ուկրաինական պատերազմի խաղաղ ավարտին։

«Ամերիկայի Միացյալ Նահանգների անունից շնորհավորում եմ ռուս ժողովրդին Ռուսաստանի օրվա կապակցությամբ։ Միացյալ Նահանգները շարունակում է հանձնառու լինել ռուս-ուկրաինական պատերազմի խաղաղ ավարտին։ Մենք հույս ունենք, որ երկարատև խաղաղությունը կհարթի ճանապարհը ռուս ժողովրդի համար ավելի բարգավաճ ապագայի և մեր երկրների միջև ավելի կառուցողական հարաբերությունների համար», – նշում է Մարկո Ռուբիոն։

Նմանատիպ