Մարկո Ռուբիո - Մենք չպետք է վիզա տրամադրենք այն մարդկանց, ովքեր նշում են քաղաքական գործչի սպանությունը Միացյալ Նահանգներում, և եթե նրանք այստեղ են, ապա մենք պետք է չեղարկենք նրանց վիզաները
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարեց, որ վիզաներ չեն տրամադրվի այն մարդկանց, ովքեր նշում են Չարլի Քըրքի սպանությունը։ Ռուբիոն այս մասին ասել է Fox News-ի եթերում։
«Մենք չպետք է վիզա տրամադրենք այն մարդկանց, ովքեր գալիս են Միացյալ Նահանգներ և կատարում են այնպիսի գործողություններ, ինչպիսիք են սպանությունը, մահապատիժները և քաղաքական գործչի սպանության տոնակատարությունը։ Եվ եթե նրանք այստեղ են, ապա մենք պետք է չեղարկենք նրանց վիզաները։ Ինչո՞ւ պետք է մենք ցանկանանք մեր երկիր բերել մարդկանց, ովքեր զբաղվելու են բացասական և կործանարար վարքագծով», – ասել է Ռուբիոն։
Հիշեցնենք, որ ԱՄՆ Պետդեպարտամենտը նախկինում զգուշացրել էր վիզա դիմողներին և վիզա ունեցողներին, որ եթե նրանք գովաբանեն, արդարացնեն կամ ծաղրեն Չարլի Քըրքի սպանությունը, նրանց կարող է մերժվել վիզա կամ սպառնալ արտաքսում։